ԲՀԿ-Ն ՉԻ ՍԱՏԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Գեղարքունիքի մարզում անցկացրած քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ իրենք սատարում են առաջադրված անկուսակցական թեկնածու Սմբատ Սիմոնյանին: Սա ուշագրավ է նրանով, որ թիվ 23 ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրել նաեւ ԲՀԿ-ական Էդուարդ Սահակյանը: «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել Սահակյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու իր հարազատ կուսակցությունն իրեն չի սատարում: Սակայն այդ թեկնածուն զլացավ երկու բառ իրար կապել. «Ես արդեն իմանում եմ, թե Ձեր հարցը ինչ ենթատեքստ ունի, ես այդ հարցին պատասխանել եմ»: Այնուհետեւ անջատեց հեռախոսը:




Լրահոս