
Ղազախական «Տոբոլ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Sports.kz-ի հետ զրույցում անդրադարձել է իր «Տոբոլ»-ի ելույթներին:
«Իմ առջև խնդիր էր դրված տեղ ապահովել առաջին վեցնյակում: Դա դժվար առաջադրանք էր, քանի որ աշխատանքս սկսել եմ 8-րդ տուրից: Թիմի հետ չեմ անցկացրել ուսումնամարզական հավաք: Իմ խաղային փիլիսոփայությունը խաղացողներին հասցնելու համար ժամանակ է պետք:
Կանենք հնարավոր ու անհնարին ամեն ինչ արդյունքները բարելավելու համար: Խաղացողները վճռական են տրամադրված: Ղազախական ֆուտբոլի մակարդակը բարձրանում է և դա են վկայում ղազախական ակումբների ելույթները եվրոպական մրցասպարեզում: Անհաջողությունը ևս մեր աշխատանքի մասն է»,- նշել է Մինասյանը: