
Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Լուկաս Պոդոլսկին պատրաստվում է լքել անգլիական ակումբը.
«Ինձ դուր է գալիս պայքարել: Սակայն եթե ինձ շաբաթներ շարունակ խաղալու հնարավորություն չեն տալիս՝ այդ դեպքում պետք է ինչ-որ փոփոխություն կատարել: Տեսնենք` ինչ կլինի: Մի բան հստակ է, որ այս հարցով պետք է մտածել»-, նշել է Պոդոլսկին:
Նշենք, որ Պոդոլսկին «Արսենալ»-ի կազմում անցկացրել է 65 հանդիպում և դարձել 28 գոլի հեղինակ: