
Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է «Արսենալ»-ի նվաճման մասին: Ակումբը 2003/2004 թվականներին ոչ մի պարտություն չի կրել Անգլիայի Պրեմիեր լիգայում.
«Այն, ինչ արել է «Արսենալ»-ը, պատմության մեջ լինում է մեկ անգամ: Չեմ կարծում, որ ժամանակակից ֆուտբոլում՝ այսպիսի բարձր մրցակցության պայմաններում ևս մեկ անգամ այդպիսի արդյունքի հասնել հնարավոր կլինի: Այս արդյունքը պատմության մեջ կմնա որպես առաջինն ու միակը»-ասել է Մոուրինյոն: