Facebook–ի օգտատերերը կկարողանան միմյանց գումար փոխանցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհում ամենախոշոր սոցիալական ցանցի՝ Facebook-ի օգտատերերն ապագայում կկարողանան միմյանց գումար փոխանցել Messenger նոր հավելվածի շնորհիվ:

Նման եզրակացության է հանգել Ստենֆորդի համալսարանի ուսանող Էնդրյու Օդը, ով Apple-ի iOS բջջային պլատֆորմի Messenger հավելվածի համապատասխան հնարավորություն է ստեղծել:

Օդը տեղեկացրել է, որ փոխանցումները չեն արտահայտվում նորությունների ժապավենում, և դրանք կարող են կատարվել օգտատերերի միջև երկկողմ կամ բազմակողմ հիմքով: Նա հայտնել է, որ դրամային փոխանցումների թռիչքային ծրագիրն արդեն հասու է սոցցանցի աշխատակիցներին: Օդը հայտնել է, որ օգտատերերը կարող են փոխանցումները կցել միմյանց ուղարկվող մասնավոր հաղորդագրություններին և ուղարկել դրանք նույնքան հեշտ, որքան լուսանկարները:




Լրահոս