Նախարարը ներկայացրել է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նոր պետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետ Արմեն Հայրապետյանին:  

«Պարոն Հայրապետյանը երկարատև աշխատանքային փորձ ունի պետական կառավարման ոլորտում: Մենք մեծ սպասելիքներ ունենք՝ կապված այս կառույցի աշխատանքների բարելավման հետ»,- ասել է նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարը շնորհավորել է Արմեն Հայրապետյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:  

Ծառայության նորանշանակ պետ Արմեն Հայրապետյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարին, նշել է, որ արդյունավետ, բարեխիղճ ու պարտաճանաչ աշխատանքի շնորհիվ կկարողանան կատարել հանրապետության ղեկավարության կողմից տրված բոլոր հանձնարարությունները:   «Խնդիրները բազմազան են, շատ դժվար աշխատանք է Ձեզ սպասվում: Այս ծառայությունը մեր երկրի համար շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ կոչված է պաշտպանել սպառողների շահերը և նպաստել գործարարության զարգացմանը մեր հանրապետությունում», – նշել է Սերգո Կարապետյանը:




Լրահոս