ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարությունն արդեն մեկնարկել է տավարաբուծության 2019-2024թթ. զարգացման ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դուք զբաղվու՞մ եք անասնապահությամբ, ցանկանում ե՞ք ավելացնել կաթի և մսի արտադրության ծավալները, նվազեցնել արտադրանքի ինքնարժեքը՝ այն դարձնելով առավել մրցունակ:

Կառավարությունն արդեն մեկնարկել է նոր ծրագիր, որի շրջանակում հնարավորություն ունեք ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ՝ ընդամենը 2 % տարեկան տոկոսադրույքով։ Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և գյուղատնտեսական կոոպերատիվներին վարկը կհատկացվի 0% տոկոսադրույքով։ Մարման ժամկետը 5 տարի է։ Մեկ շահառուի վարկի առավելագույն չափ է սահմանվել 300 մլն դրամը, իսկ մեկ կենդանու արժեքը չպետք է գերազանցի 1 մլն դրամը։

Շահառուները տոհմային կենդանիներ կարող են ձեռք բերել ինչպես տեղի անասնաբուծական ֆերմաներից, այնպես էլ ներկրել արտերկրից։
Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել ծրագրին միացած ֆինանսական կառույցներին՝ ներկայացնելով համապատասխան դիմում-հայտ՝ նշելով ձեռք բերվող կենդանիների քանակը, ձեռք բերման վայր(եր)ը (հասցե), ներմուծման դեպքում՝ ներկրման ժամկետները։

«ՀՀ տավարաբուծության 2019-2024թթ. զարգացման» ծրագիր

«ՀՀ տավարաբուծության 2019-2024թթ. զարգացման» ծրագիրԴուք զբաղվու՞մ եք անասնապահությամբ,Ցանկանում ե՞ք ավելացնել կաթի և մսի արտադրության ծավալները,Նվազեցնել արտադրանքի ինքնարժեքը՝ այն դարձնելով առավել մրցունակ:Կառավարությունն արդեն մեկնարկել է նոր ծրագիր, որի շրջանակում հնարավորություն ունեք ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ՝ ընդամենը 2 % տարեկան տոկոսադրույքով։ Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և գյուղատնտեսական կոոպերատիվներին վարկը կհատկացվի 0% տոկոսադրույքով։ Մարման ժամկետը 5 տարի է։ Մեկ շահառուի վարկի առավելագույն չափ է սահմանվել 300 մլն դրամը, իսկ մեկ կենդանու արժեքը չպետք է գերազանցի 1 մլն դրամը։Շահառուները տոհմային կենդանիներ կարող են ձեռք բերել ինչպես տեղի անասնաբուծական ֆերմաներից, այնպես էլ ներկրել արտերկրից։Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել ծրագրին միացած ֆինանսական կառույցներին՝ ներկայացնելով համապատասխան դիմում-հայտ՝ նշելով ձեռք բերվող կենդանիների քանակը, ձեռք բերման վայր(եր)ը (հասցե), ներմուծման դեպքում՝ ներկրման ժամկետները։

Gepostet von Gegham Gevorgyan / Գեղամ Գևորգյան am Mittwoch, 3. April 2019




Լրահոս