Գյուղատնտեսության նախաարությունը կսուբսիդավորի կովերի ներկրումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը առաջիկայում մասնակի կսուբսիդավորի ներկրվող խոշոր եղջերավոր տոհմային կենդանիների գնման արժեքը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունը առաջիկայում կհաստատի ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը. այն արդեն ներկայացվել է քննարկման:

Արդյունքում ֆերմերները կկարողանան հանրապետություն ներկրել եւ ավելացնել կաթի եւ մսի արտադրության ծավալները:

Մեզ հայտնի դարձավ, որ ծրագրի ընդհանուր բյուջեն 2019-2024 թվականների համար կազմում է շուրջ 1.02 մլրդ դրամ: Ըստ ծրագրի` 6 տարիների ընթացքում 30 տոկոսով կսուբսիդավորվի հանրապետություն ներկրվող առնվազն 3000 գլուխ խոշոր եղջերավոր տոհմային կենդանիների գնման արժեքը` չհաշված կենդանիների տեղափոխման եւ պահպանման ծախսերը:

ՀՀ Գյուղատնտեսության նախարարության տոհմային կովերի կամ երինջների ներկրման դեպքում հավելյալ կարտադրվի ավելի քան 4.5 մլրդ դրամ արժողությամբ տավարի միս եւ կաթ:




Լրահոս