«Արսենալ»-ը տրանսֆերների վրա 20 մլն կծախսի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Արսենալ»-ը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ մոտ 20 մլն եվրո կծախսի նոր ֆուտբոլիստների ձեռքբերման համար. վստահեցնում է Telegraph-ը:

Այդպիսի գումար գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին խոստացել է ակումբի ղեկավարությունը: Պետք  է նշել, որ ակումբն արդեն իսկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ռեկորդային՝ 60 մլն եվրո էր ծախսել Ալեքսիս Սանչեսի, Դանիել Ուելբեկի և այլ ֆուտբոլիստների ձեռքբերման համար:

Նշենք, որ «Արսենալն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 7 տուրերից հետո զբաղեցնում է ութերորդ հորիզոնականը և ունի 10 միավոր:





Լրահոս