
Լոնդոնի «Արսենալ»-ի և Գերմանիայի հավաքականի հարձակվող Լուկաս Պոդոլսկին ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխել ակումբը: Պատճառն այն է, որ նա վստահություն չի զգում գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի կողմից:
«Վենգերի կադրային որոշումները ոչ միշտ են ինձ հասկանալի: Չունեմ մշտական տեղ մեկնարկային կազմում, իսկ ես ցանկանում եմ հասնել ավելի բարձր մակարդակի: Դրա համար անհրաժեշտ է մշտական պրակտիկա»,- ընգծել է նա:
Նշենք, որ «Արսենալ»-ը պատրաստ է վաճառել 29-ամյա Պոդոլսկու տրանսֆերը 11 միլիոն ֆունտ ստերլինգով: