
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մտադրություն չունի անդամակցելու ՀՀԿ-ին: Այս մասին նա նշեց լրագրողների հետ զրույցում:
«Ինչքան անկուսակցական մնամ, այնքան իմ օգուտն է էլի, ես քաղաքական գործիչ չեմ և չեմ սիրում քաղաքականությունը: Ես միշտ պրակտիկ եմ եղել և սիրում եմ պրակտիկ աշխատանք, – նշեց նա և հավելեց: – Կարծում եմ՝ դա ճիշտ է: Ամեն մարդ, որ իր գործով զբաղվի, ճիշտ կլինի: Բայց եթե պարտադրեն, ասեն, այդ ժամանակ կմտածեմ»:
Հիշեցնենք, որ Ա. Երիցյանը նախկինում ՕԵԿ անդամ էր: