Մեկնաբանություններս վտանգավոր կարող են լինել. Հովհաննես Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հրաժարվում է գնահատական տալ Շանթ Հարությունյանի և ընկերների դատավճռին:

«Որովհետև դատական պրոցեսը շարունակվելու է, այդ դատական ակտն օրինական ուժ չունի դեռևս, մեկնաբանություններ անելս վտանգավոր կարող է լինել»,-լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:

Այն դիտարկմանը, որ ոմանք քաղաքական ենթատեքստ են տեսնում, նախարարը նշեց. «Իհարկե, քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում, դա դատական գործ է: Հուսով եմ, որ դատարաններն արդար կքննեն»:

Հարցին, թե նախարարին չի՞ մտահոգում, որ երկրի դատական համակարգում նման որակ է, նա պատասխանեց. «Ինձ Հայաստանում տեղի ունեցող ցանկացած վատ բան մտահոգում է՝ սկսած կրիմինալից, վերջացրած մարդկանց հոգեբանական վիճակով: Եթե ամեն մեկս մեր գործն անենք՝ ամեն ինչ լավ կլինի»:




Լրահոս