Ամրապնդվում են միջազգային կապերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 28-ից ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության հյուրն է արբանյակային կապի և տվյալների հաղորդման ոլորտի մասնագետ, CTBTO կազմակերպության կողմից գործուղված Ֆոտիս Նալբադիսը Հունաստանից:

ՍՊԾ մասնագետների հետ միասին կատարվել է Սեյսմիկ տվյալների ազգային կենտրոնի (ՍՏԱԿ – NDC-AM 008) վերազինում և տեխնիկական սպասարկում:
ՍՏԱԿ-ի միջոցով Հայաստանը հնարավորություն ունի ստանալու Վիեննայում գործող Տվյալների միջազգային կենտրոնում (International Data Center) կուտակվող սեյսմիկ գրանցումների տվյալները:

Համատեղ աշխատանքներն անցան բարձր մակարդակով, գործնական և բարեկամական մթնոլորտում և շարունակվելու են Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի տարածքում:




Լրահոս