Գայլերը լցվել են Ճամբարակ քաղաք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ոչխարների հոտի վրա հարձակում են կատարել 3 գայլ: Ինչպես հայտնում են տեղի բնակիչները, երկու օր շարունակ դաշտերում գտնվող ոչխարները վտանգի տակ են գտնվում՝ հայտնված ոհմակի պատճառով: Մեկ օրվա ընթացքում գայլերի հարձակման հետևանքով հոշոտվել է 6 ոչխար, իսկ մի քանիսին տերերն են ստիպված եղել մորթել, որպեսզի միսը կարողանան օգտագործել: Գայլերին դեռևս վնասազերծել չի հաջողվել:

Բնակիչների փոխանցմամբ՝ վերջին շրջանում Ճամբարակն աղետի գոտու է վերածվել. մի կողմից՝ հակառակորդի արձակած կրակոցները, մյուս կողմից՝ կարկուտի հետևանքով առաջացած ահռելի վնասները, իսկ այսօր արդեն՝ նորահայտ գայլերի ոհմակը:

Ճամբարակցիներն այս պահին որևէ ելք չեն տեսնում՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:




Լրահոս