Spice Girls-ի Wannabe-ը Բրիտանիայի ամենաճանաչված երգն է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական Spice Girls փոփ-խմբի Wannabe երգը Բրիտանիայի ողջ պատմության մեջ ամենաճանաչված երգն է: Ամերիկյան հետազոտողների խումբը նման եզրակացության է հանգել անցկացված փորձի արդյունքում:

Hooked on Music ինտերակտիվ փորձի մասնակիցներին առաջարկվել է լսել հետպատերազմյան Բրիտանիայում հայտնի երգերից ընտրված հատվածներ: Մի քանի րոպե լսելուց հետո նրանց առաջարկվել է կռահել երգը:

Spice Girls-ի հիթը ճանաչելու համար ունկնդիրներին միայն 2,3 վայրկյան է պահանջվել, այն դեպքում, երբ այլ երգերը ճանաչել են միջինը 5 վայրկյանում:

Ճանաչված հիթերի շարքում երկրորդ տեղում է եղել գերմանացի Լու Բեգի Mambo No. 5-ը, իսկ երրորդում՝ ամերիկյան The Survivor ռոք-խմբի Eye Of The Tiger երգը:




Լրահոս