«Բարսելոնա»-ն խղճահարություն է առաջացնում. Կրոյֆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրոյֆը քննադատության է ենթարկել ակումբին և նրա ղեկավարներին:

Նախկին մարզչի կարծիքով`  կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ճիշտ ուղղությամբ չի կատարում աշխատանքները:

«Ներկայիս «Բարսելոնա»-ն խղճահարության զգացում է առաջացնում: Այն զիջել է դիրքերն ու զգալի կորցրել հեղինակությունը: Կարծում եմ, որ կատալոնացիների ղեկավարների ներկայիս վիճակը չի կարող նպաստել ակումբի կայունությանը:

Ինչ վերաբերում է թիմին, դժվար է կարծիք հայտնել, եթե որևէ կապ չունես դրա հետ: Որպեսզի թիմը պատշաճ խաղ ցուցադրի, այն պետք է լավ աշխատի»,- նշել է Կրոյֆը:

Նշենք, որ «Բարսելոնա»-ն այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի ընդամենը չորրորդ հորիզոնականը և դա վերջին տարիներին ամենացածր ցուցանիշն է:




Լրահոս