Հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատում կսկսվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացվեց Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացի և Արամի փողոցներով պարփակված և Երևան քաղաքի Կոնդ թաղամասում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման նախապատրաստական միջոցառումներ սկսել:

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը պարզաբանեց, որ այս որոշմամբ սկսում են նախապատրաստական աշխատանքներ՝ «Հին Երևան» ծրագիրն արդյունավետ և լիարժեք իրականացնելու համար:

«Ցանկալի է, որ ունենանք միասնական կառուցապատող, և այդ խնդիրը լուծելու համար բոլոր տարածքները տրվում են մեկ միասնական կառուցապատող ընկերության»,- հայտարարեց նա:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հորդորեց բոլոր շահագրգիռ կողմերին մանրամասն ուսումնասիրել այս հարցը:

«Սա շատ կարևոր է, նաև իմ անձնական խնդրանքն է եղել, որ մեր հայրենակիցներից մեկը, ով ունի ֆինանսական մեծ հնարավորություններ, այս ծրագիրն ավարտին բերի: Մեծ ներդրում է իրականացվելու՝ մինչև 120-130 մլն. դոլար, և վերջնականապես այս խնդրին լուծում կտանք: Ուղղակի բազմաթիվ խոչընդոտներ կան ստեղծված, որ հիմա փորձում ենք հաղթահարել, որ ծրագիրը հաջորդ տարի լուծվի ու շինարարական աշխատանքները սկսվեն»,-ասաց նա:




Լրահոս