Ոստիկանները բռնություն են գործադրել Արմենի նկատմամբ, ապա՝ բերման ենթարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը Հատուկ քննչական ծառայությունից տեղեկանում է, որ ոստիկանության համակարգի ձերբակալվածներին պահելու վայրերում (ՁՊՎ) վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն այն մասին, որ 2014թ. հոկտեմբերի 26-ին` ժամը 13:30-ին, նույն կազմակերպության թեժ գծի հեռախոսահամարին է ահազանգել Արմեն Թ.-ն և տեղեկացրել, որ ոստիկանները բռնություն են գործադրել իր նկատմամբ, որից հետո իրեն բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին և ձերբակալել: 

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնական դիրքի չարաշահում) հարուցվել է քրեական գործ:




Լրահոս