Պիկեն Լուիս Էնրիկեի հետ կքննարկի իր ապագայի հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն պատրաստվում է հանդիպել ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին և նրա հետ քննարկել իր ապագայի հարցը, հայտնում է Mirror-ը:

Նրանց զրույցը կարող է տեղի ունենալ Իսպանիայի Լա Լիգայի ընդմիջման ժամանակ, որը կապված է ազգային հավաքականների հանդիպման հետ: Աղբյուրի հավաստմամբ, Լուիս Էնրիկեն դեմ չէ բաժանվել Պիկեից:

Պիկեի շուրջ ծավալվող դեպքերն անտարբեր չեն թողնում նաև եվրոպական ակումբների ներկայացուցիչներին: Առաջին հերթին դա վերաբերում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին և Լոնդոնի «Չելսի»-ին:




Լրահոս