Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Օլիվե Ժիրուն վերադարձել է ընդհանուր մարզումներին:
28-ամյա հարձակվողի վերադարձը խաղադաշտ կարող է տեղի ունենալ մոտ ժամանակներս, սակայն հստակ օր չի նշվում: Քիչ հավանական է, որ նա ի վիճակի կլինի մասնակցել նոյեմբերի 23-ին կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղին:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի հարձակվողը շարքից դուրս էր եկել օգոստոսին՝ ոտքի վնասվածքի պատճառով: