Աշակերտուհին հայտնվել է բանտում դասերից բացակայելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ամերիկյան Տեխաս նահանգի դատարանը 17-ամյա Դայան Թրենին դատապարտել է 24- ժամյա բանտարկության ու 100 դոլար տուգանքի` դասերին չներկայանալու համար,- հայտնում է lenta.ru-ն, պատճառն այն է, որ ուսմանը զուգահեռ, աղջիկը ստիպված է աշխատել երկու աշխատատեղերում: Թե քանի օր է նա բացակայել դասերից, չի նշվում, սակայն օրենքի համաձայն` առանց հարգալից պատճառի` չի թույլատրվում բացակայել ավելի քան 10 օր: Չնայած բաց թողնված դասերին, Դայանը գերազանց է սովորում, սակայն դատարանը որոշել է նրա համար բացառություն չանել, որպեսզի դա այլ աշակերտների համար նախադեպ չդառնա:




Լրահոս