ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտնեց, թե միաձայն ռեկտոր է ընտրվել Գագիկ Գալստյանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ շնորհավորեց նրան ու մաղթեց արգասաբեր աշխատանք: