Ո՞ւմ մեղքով մանկական սրճարանում պայթեցին գազով փուչիկները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ քաղաքացիներից մեկը՝ Նաիրի Բարսեղյանը, համացանցի իր էջում հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Երևանի «Չաո բամբինո» մանկական սրճարանում տեղի ունեցող մանկական միջոցառման ժամանակ երեխաներ վիրավորվում փուչիկների պայթյունից: Նա նաև գրել է, որ փուչիկները լիցքավորված են եղել գազով:

Armlur.am-ի հետ զրույցում սրճարանի աշխատակիցը վստահեցրեց, որ համացանցում տեսանյութ տարածողի մեղավորությունն է եղել: Մեր զրուցակցի խոսքով՝ գազով փուչիկը դահլիճ է տարվել հյուրերի պատվերով:

«Երեխան է փուչիկը վերցրել ու մոտեցրել կրակին: Փուչիկները միայն պատվերով ենք գազով փչում»,- եզրափակեց սրճարանի աշխատակիցը:

Նշենք նաև, որ համացանցի օգտատեր Նաիրի Բարսեղյանը նշում է, որ երեխաները 1-ին և 2-րդ կարգի այրվածքներ է ստացել: Այս պահին նրանց վիճակը բավարար է:

Թե ով է մեղավոր կամ ում անփութության հետևանքով են երեխաներն այրվածքներ ստացել, դեռևս պարզ չէ:




Լրահոս