Ղարաբաղյան կողմը մտածված և լուրջ գործողություն իրականացրեց. Առաքել Մովսիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել էր Armlur.am-ը, հայկական կողմը մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանել է ադրբեջանական զինուժի կողմից խոցված Մի-24 ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով Արցախյան ազատամարտի մասնակից է, Armlur.am-ի հետ զրույցում  ասաց, որ այս գործողությունները մերոնք իրականացրե ել են փայլուն կերպով:

«Սա բավականին լուրջ գործողություն էր, պետք էր լուրջ մշակել ամեն ինչ և ի մի բերել: Ղարաբաղյան կողմը շատ լուրջ քայլ արեց: Մեր պաշտոնյաները` թե՛ նախագահը, թե՛  ՀՀ ՊՆ նախարարն այս իրավիճակում բավականին ճիշտ գործողություններ իրականացրեցին: Պետք չէր շտապել, պետք էր դիպուկ քայլեր մշակել և իրականացնել առանց վարանելու,- ասաց Ա. Մովսիսյանը և հավելեց:-Թուրքը սովորություն ունի իր արնախումներին պարգևատրել, հերոսացնել: Վառ օրինակը Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովին հերոսի կոչում շնորհնելն էր: Իրենց համար դա սովորական բան է: Մի-24-ը խոցելու համար իրենց զինվորին հերոսացնելն էլ էր իրենց բնորոշ արարք»,- հավելեց պատգամավորը:




Լրահոս