Կամչատկայի հարավում լիճն ընկած զբոսաշրջիկներով լի ուղղաթիռը ափ են դուրս բերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի-8 ուղղաթիռը, որը Կամչատկայի հարավում գտնվող Կուրիլյան լիճն Էր ընկել զբոսաշրջիկների հետ միասին, սեպտեմբերի 6-ին դուրս են հանել ափ. արտակարգ իրավիճակների նախարարության Կամչատկայի երկրամասի գլխավոր վարչությունը իր տելեգրամ-ալիքում զետեղել Է մի տեսանյութ, որտեղ պատկերված Է այդ գործողությունը:

Տեսանյութում երեւում Է, թե ինչպես են թեւավոր ուղղաթիռը դուրս բերում ափ:

Ճզմված Է Մի-8-ի առջեւի մասը, կոտրված ընկած Է պոչը եւ բացակայում են հետեւի փեղկերը: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ պաշտպանության նախարարության մասնագետները լճի հատակից պոնտոնային կոնստրուկցիայի օգնությամբ բարձրացրել են ուղղաթիռի ֆյուզելյաժը:

«Ներկայում լճի հատակից ափ են հանել ուղղաթիռը, հետաքննիչները զննում անցկացնելու համար մեկնել են այն վայրը, որտեղ բարձրացրել են օդանավը»,-սեպտեմբերի 6-ին հաղորդել Է մամուլի ծառայությունը:

Նրա տվյալներով՝ քրեական գործով հետաքննությունը շարունակվում Է. հարցաքննվել են անձնակազմի՝ ողջ մնացած անդամները, Կրոնոցկու արգելոցի աշխատակիցները, որոնք օգնություն են ցուցաբերել ուղղաթիռի ուղեւորներին փրկելու գործում, որպես վկա հարցաքննվել Է «Վիտյազ-Աերո» ավիաընկերության ավիացիոն Էսկադրիլիայի հրամանատարի տեղակալը, որն այդ նույն օրը Մի-8-ով թռիչք Է իրականացրել աղետի ենթարկված ուղղաթիռի հետ զուգահեռ: Օգոստոսի 12-ի առավոտյան «Վիտյազ-Աերո» ավիաընկերության Մի-8 ուղղաթիռը, որի մեջ զբոսաշրջիկներ Էին, ընկել Է Կամչատկայի հարավում գտնվող Կուրիլյան լիճը:

Ուղղաթիռում գտնվում Էին անձնակազմի երեք անդամները եւ 13 ուղեւորներ, այդ թվում՝ մեկ երեխա: Ութ մարդ ողջ Է մնացել, նրանցից չորսը վնասվածքներ են ստացել: Այն բանից հետո, երբ լճի մոտ տեխնիկա են բերել խորջրյա աշխատանքների համար, ուղղաթիռը գտնվել Է ափից մոտավորապես 500 մետր հեռավորության վրա՝ 120 մետր խորությամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս