Աղվեսների մանկական լացը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 31-ին, ժամը 21.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ձորափի 40 հասցեում գտնվող “Նաիրի” բժշկական կենտրոնին հարակից ձորակից երեխայի լացի ձայն է լսվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը` պարամեդիկներով:
Տեղանքի զննման և “Մանկական երկաթուղու” աշխատակիցների հարցման արդյունքում պարզվել է, որ տարածքում երեխա չկա, իսկ մանկական լացի տպավորություն թողել են աղվեսների արձակած ձայները: 




Լրահոս