ՀԱԿ խմբակցությունում իրարից անտեղյակ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտարարել է, ոչ իշխանական պատգամավորներին է ներկայացնելու Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու նախաձեռնությունը:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ ՀԱԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Գագիկ Ջհանգիրյանը, ծանոթ չէ Նիկոլ Փաշինյանի նախագծին:

Armlur.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ չի տեսել այդ նախագիծը, ծանոթ չէ դրա դրույթներին, ուստի՝ չի կարող ասել` կսատարի Փաշինյանի նախաձեռնությանը, թե՝ ոչ: «Դուք տեսե՞լ եք այդ նախագիծը: Ես, օրինակ, չեմ տեսել: Կլինի նախագիծ, կորոշենք: Երբ դրա իրական իմաստը ճշտեմ ինձ համար, այն ժամանակ էլ կասեմ: Ցանկացած նախագծի վերաբերյալ կարող եմ կարծիք հայտնել, դատողություններ անել միայն այն դեպքում, երբ այդ նախագծին իրապես ծանոթ լինեմ, կետ առ կետ ծանոթանամ, հասկանամ` ինչի մասին է խոսքը և այդ ամենից հետո նոր կարող եմ կարծիքս հայտնել»,- ասաց պատգամավորը:




Լրահոս