Ֆիլիպիններում Հռոմի պապի այցին ընդառաջ «պապամոբիլ» են ստեղծել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆիլիպիններում Հռոմի Ֆրանցիսկոս պապի հունվարյան այցելության կապակցությամբ հատուկ «պապամոբիլ» են ստեղծել: Այդ մասին տեղեկացնում է The Straits Times-ը:
Պապը հատուկ ծես կկատարի Տակլոբան քաղաքում, որտեղ 2013թ.-ի «Հայան» թայֆունից տուժած 4 մլն մարդ դեռևս մնում են անօթևան:

Ինքը՝ Ֆրանցիսկոսը, «պապամոբիլը» գերադասում է սովորական ավտոմեքենաներից և ավտոբուսներից: Հարավային Կորեայում նա տեղաշարժվել է ոչ թանկարժեք Kia Soul-ով:

«Պապամոբիլը» հատուկ Հռոմի պապի համար ստեղծված ավտոմեքենայի ոչ պաշտոնական անվանումն է: Այն ունենում է հատուկ խցիկ, որից պապը կարող է ողջունել իրեն դիմավորող մարդկանց: Որոշ «պապամոբիլների» խցիկները զրահապատ են:




Լրահոս