Ավստրալիայում փոթորիկը 100 մլն դոլարի վնաս է հասցրել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրալիայի՝ մեծությամբ երրորդ Բրիսբեն քաղաքում ուժեղ փոթորկի պատճառով առնվազն 39 մարդ է տուժել: Բժիշկները ստիպված են եղել գործ ունենալ բազմաթիվ կտրվածքների և վնասվածքների հետ:

Նախօրեին քաղաքի կենտրոնում տեղացած կարկուտը նույնիսկ ընդհատել է տեղի խորհրդարանի աշխատանքը: Փողոցներից շատերը ծածկվել են ջրով, խափանվել է տրանսպորտի աշխատանքը:

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, քաղաքում հոսանքազրկվել է ավելի քան 70 հազար տուն: Առայժմ էլեկտրաէներգիայի մատակարարումը լիովին չի վերականգնվել: Նախնական տվյալների համաձայն՝ փոթորկից ստացված վնասը կարող է գերազանցել 100 մլն դոլարը:




Լրահոս