«Վալենսիա»-ի երկրպագուն շշով հարվածել է Մեսսիի գլխին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Պրիմերայի 13-րդ տուրի «Վալենսիա»-«Բարսելոնա» խաղում կատալոնական ակումբի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի ուղղությամբ շիշ են նետել: Այն դիպել է ֆուտբոլիստի գխին: Դեպքը տեղի է ունեցել կատալոնական ակումբի գոլի տոնման ժամանակ:

Մրցավարներն այդ դեպքն անուշադրության են մատնել: Սակայն «Վալենսիա»-ի ղեկավարությունն ամեն ինչ անում է, որ գտնի այդ դեպքի հեղինակին:

«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի գտնենք այն մարդուն, ով կատարել է այդ արարքը և որոշել ենք այլևս չթույլատրել նրան մտնել մարզադաշտ», – նշել է ղեկավարությունը:




Լրահոս