Զեյթունում սպանվածին հայտնաբերողները սկզբում կարծել են, թե նա խմած-քնած է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնել էինք, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Քանաքեռ-Զեյթունում գտնվող թիվ 1 հանրակացարանի մոտ տեղի բնակիչները գետնին ընկած և անշարժացած տղամարդու են նկատել: Ավելի ուշ բնակիչները պարզել են, որ տղամարդը մահացած է: Դեպքի վայր ժամանած իրավապահներին հայտնի է դարձել, որ տղամարդու մահը վրա է հասել կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վնասվածքից:

Պարզվել է, որ սպանվածը 49-ամյա Գեորգի Պողոսյանն է, ով նշված շենքի բնակիչ չէ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1 մասի (սպանություն) հատկանիշներով:

Armlur.am-ի հետ զրույցում բնակիչները նշեցին, որ, տեսնելով տղամարդուն, կարծել են, թե նա հարբել, քնել է: Տղամարդուն նրանք չեն ճանաչել, նախկինում իրենց կողմերում չեն տեսել: Մեր զրուցակիցները նշեցին, որ սկզբում իրենք կարծել են, որ տղամարդու սպանությունը կապված է իրենց շենքի երկու բնակիչների՝  Արմեն և Գուրգենի հետ, որոնցից մեկն ալկոհոլի նկատմամբ հակում ունի, մյուսը՝ հոգեմետ դեղերի: Բնակիչների խոսքով՝ այս երկու տղամարդիկ հաճախ են իրենց բնակարաններում խնջույքներ և գինարբուքներ կազմակերպում, որոնք հիմնականում ավարտվում են վեճերով:




Լրահոս