«Բորուսիա»-ի` վերջին տեղում լինելը թյուրիմացություն է. Հորստ Հելդտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շալկե»-ի գլխավոր տնօրեն Հորստ Հելդտը զարմացած է այն հանգամանքից, որ Գերմանիայի առաջնության 13 տուրերից հետո Դորտմունդի «Բորուսիա»-ն ընդամենը 11 միավոր է վաստակել և վերջին տեղում է:

«Կարծում եմ, որ  առաջնությունում «Բորուսիա»-ի` վերջին տեղում լինելը թյուրիմացություն է: Դորտմունդյան ակումբում աշխատում են գրագետ մարդիկ, ովքեր կկարողանան գտնել խնդրի լուծումը և դուրս բերել թիմին այս իրավիճակից:

Կլոպը Գերմանիայի լավագույն մարզիչներից է, սակայն զգացնել են տալիս բազմաթիվ վնասվածքները և հատկապես դժվար է փոխարինող գտնել Ռոյսի պես ֆուտբոլիստին»,- Հելդտի խոսքը փոխանցում է Goal.com-ը:




Լրահոս