Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Դամասկոսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Դամասկոսի օդանավակայանի վրա, որոնց նպատակն էր, ի թիվս այլոց, զինամթերքի պահեստը, տեղեկացնում է РИА Новости-ն:

Սիրիայի իշխանությունները Դամասկոսի միջազգային Ադ-Դիմաս օդանավակայանի ռմբակոծությունը համարել են երկրի հանդեպ «ագրեսիայի հանցավոր դրսևորում»: Այդ մասին ասվում է Սիրիայի զինված ուժերի հրամանատարության հայտարարությունում, տեղեկացնում է САНА գործակալությունը:

Հայտարարությունում ասվում է, որ ռմբակոծությունը Սիրիայի տարածքում գործող ահաբեկիչների ակնհայտ աջակցություն է սիրիական բանակի կողմից նրանց հասցված ջախջախիչ հարվածներից հետո:




Լրահոս