«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հասկանում է երկրպագուների հիասթափությունը:
«Մենք պարտավոր ենք շտկել իրավիճակը և հաղթահարել երկրպագուների ճնշումը: Դա մեր աշխատանքի մի մասն է կազմում: Ցանկանում ենք, որ մեր մասին դատեն մրցաշրջանի վերջնամասում, ոչ թե յուրաքանչյուր խաղից հետո:
Ինձ համար կարևոր է միայն հաջորդ խաղը: Չենք կարող միշտ արդարացումներ փնտրել: Եթե երկրպագուները դժգոհ են, մենք պարտավոր ենք մեզ ճիշտ դրսևորել»,- նշել է նա: