
Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Աարոն Ռեմզին մոտ 4 շաբաթ չի կարողանա օգնել իր թիմին: Նա վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վեջին տուրի՝ «Գալաթասարայի» դեմ խաղում և փոխարինվել էր առաջին խաղակեսից հետո:
Այս մրցաշրջանում Ռեմսին «Արսենալ»-ի կազմում անցկացրել է 21 խաղ և խփել 6 գոլ: Սա ֆուտբոլիստի երրորդ վնասվածքն է այս մրցաշրջանում: