«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Թևան Պողոսյանը սոցցանցի իր էջի միջոցով անդրադարձել է վերջին օրերին կատարվող իրադարձություններին, մասնավորապես ազատամարտիկների և ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի դեմ հարձակումներին:
«Ընդամենը երկու օր է, ինչ բացակայում եմ Հայաստանից: Հասկանալի է, որ հետևում եմ լրահոսին ու անհասկանալի տպավորություն ունեմ` մրցու՞յթ է հայտարարված «ոչ մի օր առանց ընդդիմադիրի ծեծի» խորագրով: Էս ի՞նչ եք անում, տղե՛րք:
Սա ինչ-որ նոր բան է՞: Չէ՞ որ այս ամենը կարծես մեզանում արդեն վերացել էր տարիներ շարունակ: Քիչ հոգս ունե՞նք: Թշնամիների քանակը մեզ չի բավարարու՞մ: Անպայման ազերը պիտի քիթը մեր տան ուղղությամբ առաջ բերի, որ միավորվենք ու իրար մեջքի կանգնե՞նք: Ու՞մ է սա պետք, ինչի՞ համար: Դատապարտում եմ: Նողկալի է այս ամենը»,-գրել է Թ. Պողոսյանը: