Հրաչյա Ռոստոմյանը սպորտի ասպարեզում հատնի գործիչ է, անցել է մարզիկի դժվարին ճանապարհ` ունենալով հաջողություններ նաեւ հմուտ կազմակերպիչ է: Այդ մասին, այսօր` հունիսի 18-ին, հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` սպորտի եւ երիտասարդության նորանշանակ նախարար Հ. Ռոստոմյաին ներկայացնելով նախարարության աշխատակազմին: “Թեեւ երիտասարդ է, բայց տարիքի համեմատ մեծ փորձառություն ունի սպորտի ասպարեզում: Նրա երիտասարդ տարիքը հուշում է մեզ, որ քաջատեղյակ է նաեւ այն խնդիրներից, որ հուզում է երիտասարդներին”,-ասաց Տ. Սարգսյանը: Նա հույս հայտնեց, որ սպորտը եւ ֆիզիկական կուլտուրան կդառնան զանգվածային: Տ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նախկին նախարար Արթուր Պետրոսյանին, ասելով, որ նա անձնական ներդրում ունի մեր սպորտի նվաճումների եւ առաջընթացի գործում:
Հրաչյա Ռոստոմյանը՝ սպորտի եվ երիտասարդության հարցերի նախարար
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ