Թաիլանդի վարչապետի շքախմբի վրա ծառ է ընկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թաիլանդի վարչապետ Փրայուտ Չան-Օչիի շքախմբի վրա ծառ է ընկել: Վարչապետը չի տուժել, սակայն մոտոցիկլներով նրան ուղեկցող ոստիկաններից երկուսը վիրավոր են: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց:

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, արտակարգ դեպքը տեղի է ունեցել թագավորության մայրաքաղաքի Ցուքհումվիտ փողոցում: Մեծ ծառը ճանապարհի վրա է ընկել այն պահին, երբ այդ տեղով անցնելիս է եղել կառավարության ղեկավարի շքախումբը:

Վարչապետի գրասենյակում հաստատել են կատարվածը, սակայն չեն մեկնաբանել այն: Կառավարության ղեկավարը շարունակում է աշխատել նույն ռեժիմով:




Լրահոս