
Դեկտեմբերի 19-ին, ժամը 09.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում մոշի թփերի մեջ քաղաքացի է արգելափակվել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները վատառողջ 1959թ. ծնված Մ. Հ.-ին հանձնել են դեպքի վայր ժամանած 1-03 ծառայության աշխատակիցներին: