Իսպանիա ուղևորվող ապօրինի միգրանտները խեղդվել են ծովում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարոկկոյի ափերի մոտ շրջվել է ապօրինի միգրանտներ տեղափոխող նավակը, ինչ հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ:

Ինչպես տեղեկացնում է Agence France-Press-ը, փրկարար գործողություններին մասնակցել են ռազմածովային ուժերի նավերը և երկու ոստիկանական ուղղաթիռ: Հաջողվել է փրկել 21 մարդու, հայտնաբերվել է 9 զոհվածի դի, որոնց թվում երեքը երեաներ են:

Մարոկկոն Իսպանիա ուղևորվող ապօրինի միգրանտների միջանկյալ կետն է: ՄԱԿ-ի տվյալներով, ընթացիկ տարում ավելի քան 3,4 հազար աֆրիկացի միգրանտ է զոհվել Միջերկրական ծովը նավակներով կտրելու փորձերի ժամանակ:




Լրահոս