Նապոլեոն Ազիզյանն ու կինը հաշտվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի եւ նրա կնոջ՝ Լարիսա Միքայելյանի միջեւ առաջացած դատական վեճը լուծվել է: Ամուսիններով որոշել են հաշտություն կնքել: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը գրել էր՝ նախկին պատգամավորը սեպտեմբերի 16-ին դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով առոչինչ ճանաչել իր կնոջ` Լարիսա Միքայելյանի հետ կնքված «ամուսնական գույքի բաժանման պայմանագիրը»:

Ինչպես պարզեցինք՝ դատարանում պատգամավորն ու իր կինը հաշտության համաձայնության են եկել եւ հայտնել են, որ իրենց կողմից ստորագրված եւ վավերացված «ամուսնական գույքի բաժանման պայմանագիրը» առոչինչ գործարք է: Դատավոր Ռուբեն Ներսիսյանն էլ, հաշվի առնելով կողմերի պնդումը, գործի վարույթը կարճել է` կողմերի հաշտություն կնքելու հիմքով:




Լրահոս