ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դաշնակցական Արշավիր Կարապետյանի գործը դեռեւս նախաքննության փուլում է: Այդ մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրին ԱԱԾ-ի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: Ուշագրավն այն է, որ այս քրեական գործը շատերը կապում են ընտրական շրջանի հետ: Մենք փորձեցինք տեղեկանալ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանից՝ դաշնակցականներն արդյոք հետաքրքրվում են իրենց ընկերոջ գործով, եւ որտեղից նրան այդ զենքերը. «Այո՛, ես հետաքրքրվում եմ, բայց չեմ կարող որեւէ բան ասել: Չեմ ուզում այդ թեմայով խոսել: Ես քրեական գործը մեկնաբանելու անհրաժեշտություն չունեմ»:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 1-ին ՀՀ ոստիկանությունը, խուզարկություն կատարելով դաշնակցական Արշավիր Կարապետյանին պատկանող Մոլդովական 12 հասցեում գտնվող կաթսայատանը, մեծ քանակությամբ բազմատեսակ զենք ու զինամթերք էր հայտնաբերել:




Լրահոս