Դեղորայքի հատավաճառքը եղել է և շարունակվելու է. Արմեն Մուրադյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, պատասխանելով Armlur.am-ի այն հարցին, թե դեղորայքների պարտադիր դրոշմապիտակավորումն այդ ոլորտի ստվերային գործունեության կասեցման վրա ինչ ազդեցություն է ունեցել, ասաց. «Դրոշմապիտակավորումը մի գործիք է, որը որոշում է ավելի կանոնակարգված վարել բոլոր տնտեսական ռիսկերը և ապահովել որակի տեսանկյունից ավելի նոր մոտեցում: Խոսքն այն մասին է, որ դեղորայքի շուկան պետք է մշտապես գտնվի ուշադրության կենտրոնում: Դրոշմապիտակավորումը բարձրացնում է վերահսկողության ոլորտը և նվազեցնում ստվերը»:

Արմեն Մուրադյանն անդրադարձավ նաև պարտադիր դրոշմապիտակավորման ազդեցությանը գնագոյացման վրա:  «1-5 դրամ փոփոխություններ են սպասվում, որը միջինում ունենում է 800 դրամի ազդեցություն: Փաստացի, երբ  դեղորայքը շրջանառվում է և չունի համապատասխան փաստաթուղթ, ապա վտանգվում է նաև առողջապահությունը: Այսինքն՝ դրոշմապիտակավորումը նպաստում է որակի և տնտեսական ցուցանիշների բարելավմանը»,- ասաց Առողջապահության նախարարը:

Վերջինս անդրադարձավ նաև դեղերի հատավաճառքներին, նշելով, որ դեղորայքի հատավաճքառը եղել է  և շարունակվելու է:




Լրահոս