Armenian text to speach

Ձերբակալվել է 6 կողոպուտ կատարելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Հունիսի 26-ին՝ ժամը 00.05-ի սահմաններում, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները կողոպուտ կատարելու կասկածանքով բաժին են ներկայացրել 1995 թ. ծնված Վալտեր Ծ.-ին։
Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ վերջինս տվել է խոստովանական բացատրություն, որ 2011թ. ամռան ամիսներին Աջափնյակ, Մալաթիա և Շենգավիթ վարչական շրջաններում կատարել է թվով 6 կողոպուտ` տարբեր տարիքի կանանց և աղջիկների պարանոցից ոսկյա շղթաներ պոկելու միջոցով:
Կատարվում է հետաքննություն:



Լրահոս