Ողջ աշխարհն անհանգստությամբ հետևում է որոնողա-փրկարարական աշխատանքներին, որն իրականացվում է Խաղաղ օվկիանոսում: Այստեղ փնտրում են ուղևորատար օդանավը: Մալազիական ավիաընկերությանը պատկանող Air Asia А320 աէրոբուսը պարզապես անհետացել է ռադարներից: Թե ինչ է պատահել օդանավին, պարզ չէ: Օդանավի անհետացման վերաբերյալ տարբեր վարկածներ են հնչում: Հիմնական վարկածներից մեկի համաձայն օդանավի անհետացման պատճառն է եղել վատ եղանակային պայմանները կամ վառելիքի պակասը: Նաև հայտնի է, որ օդանավի անհետացումից մի քանի րոպե առաջ օդանավի անձնակազմը երթուղին փոխելու թույլտվություն է խնդրել:
Սուրաբայայից Սինգապուր թռչող А320 աէրոբուսի հետ կապը կորել է այս գիշեր ժամը 2:17-ի սահմաններում: Պաշտոնական տվյալների համաձայն օդանավում 162 մարդ է եղել, այդ թվում նաև 17 երեխա: Ուղևորների մեծ մասը ինդոնեզիացիներ, կորեացիներ, բրիտանացիներ, մալազիացիներ ու սինգապուրցիներ են:
162 ուղևորով մալազիական օդանավն անհետացել է. Խաղաղ օվկիանոսում որոնողա-փրկարարական աշխատանքներ են տարվում (տեսանյութ)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ