Երվանդ Քոչար փողոցում հրդեհ է բռնկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 28-ին, ժամը 18.09-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Երվանդ Քոչար փողոցի թիվ 10 շենքի տանիքում:

Դեպքի վայր են մեկնել  ՃԿԿ ԱԻ ԱԽ-ն, երեք մարտական հաշվարկ և ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի պողոտայի թիվ 29ա շենքի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.42-ին, մարվել` 18.44-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 15 քմ):




Լրահոս