Հաքերները լուսանկարի օգնությամբ ստացել են գերմանացի նախարարի մատնահետքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրահայտ հաքերական Chaos Computer Club (CCC) ցանցի անդամներից մեկը պնդում է, որ նրան հաջողվել է մամուլի ասուլիսի ժամանակ արված լուսանկարի օգնությամբ վերստեղծել գերմանացի քաղաքական գործչի մատնահետքերը:

Յան Կրիսլերը հայտարարել է, որ ստացել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի մատնահետքերը` օգտագործելով հասարակ լուսանկարչական ապարատով արված լուսանկարները:

Կրիսսլերի խոսքերով` նա օգտագործել է լուսանկարը, որում նախարարի մատը լուսանկարված է եղել խոշոր պլանով, ինչպես նաև՝ այլ լուսանկարներ, որոնք արված են եղել մամլո ասուլիսի ժամանակ տարբեր դիրքերից:

Կրիսսլերը նաև ենթադրել է, որ իմանալով իր ձեռքբերման մասին՝ քաղաքական գործիչները, հնարավոր է, կսկսեն ելույթ ունենալու ժամանակ ձեռնոցներ կրել:
Մատնահետքերի նույնականացման համակարգը որպես անվտանգության միջոց օգտագործվում է Apple-ի ու Samsung-ի սարքավորումների վրա, ինչպես նաև այս տարի օգտագործվել է Բրազիլիայում նախագահական ընտրությունների ժամանակ:




Լրահոս