«2015-ին թող աշխարհում ալևս ոչ մի ցեղասպանություն չլինի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առթիվ.

«Սիրելի Հայաստանցիներ և աշխարհի եզդիներ

Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը ցանկանում եմ առողջություն, հաջողություն, խաղաղ և անվտանգ կյանք:

2014թ. Եզդի ժողովրդի կյանքում կմնա ևս մեկ ցեղասպանություն ապրած տարի, բայց եզդի ազատամարտիկները ազատագրեցին մեր ժողովրդի բնօրրանը Շանգալը: Հաղթեց մեր ժողովրդի դժվարությունները հաղթահարելու կամքն ու ոգին:

2015թ. թող աշխարհում ալևս ոչ մի ցեղասպանություն չլինի: Թող ճանանչվի, դատապարտվի և հատուցվի Հայոց ցեղասպանությունը: Թող մեր բանակը լինի մարտունակ և հզոր, որ երաշխավորի յուրաքանչյուրիս անվտանգությունն ու խաղաղ կյանքը: Մենք հավատում և վստահում ենք մեր բանակին: Հավատացեք աշխարհը օգնում է նրանց ով ինքն իրեն է օգնում և պաշտպանում: Սկսվող Նոր Տարին թող լինի մեր բոլորի լավագույն իղձերի և նպատակների իրագործման տարի, թող ամենուր հաղթեն արդարությունն ու մարդկայի լավագուն արժեքները: Աստծո օգնությունը նրանց, ովքեր օգնության կարիք ունեն: Կրկին շնորհավորում եմ բոլորիդ:

Աստված մեզ բոլորիս պահպան»




Լրահոս