
Լոնդոնի «Արսենալը» մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Մարիո Սուարեսի տրանսֆերային իրավունքները:
Ըստ լուրերի` մադրիդյան ակումբը դեմ չէ հրաժարվել 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններից արդեն հունվարին:
Նշենք, որ Մարիո Սուարեսի ծառայություններով հետաքրքրված են նաեւ մի շարք իտալական ակումբներ: