Հունվարի 10-ին, ժամը 17.40-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղի ճանապարհների դժվարանցանելի լինելու պատճառով իր վատառողջ երեխային (4տ) չի կարողանում հոսպիտալացնել Վարդենիսի ԲԿ, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը բարձր անցողականությամբ փրկարարական ավտոմեքենայով (մեկնել է Վարդենիսի ԲԿ, այնուհետև բուժանձնակազմով՝ Ախպրաձոր գյուղ, մոտ 3 կմ գնացել են ոտքով):